Ադրբեջանը երկրորդ օրն անընդմեջ Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
«Հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5֊ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։
ՊԲ-ն հրադադարի խախտման մասին հաղորդել էր նաև հունիսի 4-ին։