Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, որոշեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով։
Ըստ tert.am-ի՝ այս մասին դատավորը հայտարարեց նախնական դատալսումների ժամանակ։
Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել էր մայիսի 20-ին։ Այսօր՝ ավելի վաղ, հաղորդվել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։