ՏԻՄ ընտրախախտումներին Պաշտպանը պատրաստ է արագ արձագանքել

«Պաշտպանի աշխատակազմը աջակցելու է 2012թ. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ ԵՄ-ի ֆինանսավորմամբ հիմնված Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները պատրաստ են լինելու արձագանքել յուրաքանչյուր ահազանգի և ցուցաբերել համապատասխան իրավական օժանդակություն։ Մշտապես գործում է նաև շուրջօրյա 116 արագ արձագանքման հեռախոսահամարը, որով քաղաքացիները անվճար կարող են դիմել Պաշտպանի միջամտությանը։

Չնայած ԵՄ/ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նախատեսված էր միայն խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար, սակայն, հաշվի առնելով ծրագիրի հաջողությունը և կուտակած փորձը, ինչպես նաև ունենալով պահանջվելիք ռեսուրսները՝ Պաշտպանի աշխատկազմը պատրաստ է աջակցել քաղաքացիներին նաև Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ 2012թ. մեկնարկեց ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ընտրություններին աջակցելու լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակներ հիմնվեցին Հայաստանի վեց մարզերում՝ համալրված երեք անձից բաղկացած անձնակազմով։ Հատուկ ընտրությունների օրվա համար ձևավորվեցին նաև արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես արձագանքում էին թեժ գծի ահազանգերին»,- նշված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում:

Մեկնաբանել