Սոթքի հանքի բաց հատվածում աշխատանքները դադարեցվել են, հանքավայրը մասնակի է աշխատում․ մարզպետ

Sotk gold mine

Սոթքի հանքի բաց հատվածում աշխատանքները դադարեցվել են, հանքավայրը մասնակի է աշխատում։ Այդ մասին հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, բայց վերջերս անվտանգային խնդիրներից ելնելով դադարեցվել են աշխատանքները։ Բայց փակ հանքը շարունակում է աշխատել։ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- նշեց նա։

Մարզպետը հայտնեց, որ քննարկվում են բաց հանքի փակման հետևանքով անգործ մնացած մարդկանց աշխատանքով ապահովելու տարբերակները։

Կարեն Սարգսյանի խոսքով՝ Գեղարքունիքում հակառակորդի կողմից կրակոցների ինտենսիվությունը վերջին շրջանում նվազել է․ «Մարզում բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, ապրում են իրենց բնականոն կյանքով»։

Մեկնաբանել