Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հունիսի 1-ին հրապարակեց 2023-2024-ի համալիր հարկային ստուգումների ցանկը, որն աննախադեպ է ծավալի առումով` 2 000 ընկերություն։ «Սթեփ Քընսալթինգ» ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը կարծում է, որ ՊԵԿ-ը չունի այդ ծավալի ստուգում իրականացնելու ռեսուրս։ Ցանկում են նաև ռելոկանտ ընկերություններ։ «Այնպես է ստացվել, որ ով գալիս է մեր երկիր ու ասում է՝ բարև ձեզ, ասում ենք՝ եկեք, ձեզ ստուգենք․․․ մենք կարող ենք տարանցիկ երկիր լինել մի շարք ընկերությունների համար»,- շեշտում է Մուրադյանը։
-
Սիրիայի հայության անվտանգային ու տնտեսական վիճակը ծանր է. ՀԲԸՄ Լաթաքիայի
Սիրիայում իշխանափոխությունից երկու ամիս է անցել։ Անվտանգային ու տնտեսական ի՞նչ մարտահրավերների են առերեսվում այսօր Սիրիայի հայերը, կա՞ն արդյոք արտագաղթի միտումներ։ ՍիվիլՆեթը զրուցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Լաթաքիայի ատենապետ Նիկոլ Մադանիի հետ։ Credits: Ruptly
-
Ռուսաստանի և Իրանի մոտեցումները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նման են. Զախարովա
Ռուսաստանի և Իրանի մոտեցումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նման են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը։ «Դա հաստատված է 2025-ի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում, որոնք նպաստում են հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը», – ասել է Զախարովան։ Փետրվարի 6-ի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ աջակցում է ՀՀ-ին՝ դեմ արտահայտվելով «Զանգեզուրի միջանցքին»։ Զախարովան նշել է, որ միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանը եռակողմ […]
-
Տեղ համայնքում Տյառնընդառաջը նշվեց վերաբացված Սուրբ Գևորգ եկեղեցում
Սահմանամերձ Տեղ համայնքում 17 նորապսակներ նշեցին Տյառնընդառաջը՝ հին ավանդույթներին հաղորդելով նոր շունչ։ Միջոցառումն ամփոփվեց 4-5-րդ դարի Սուրբ Գևորգ վերակառուցված եկեղեցում, որտեղ նորապսակները ստացան օրհնություն։ Հնչեցին կենացներ, բաժանվեցին նվերներ։ ՍիվիլՆեթը մասնակցեց միջոցառմանը։
-
Ներկայիս ընթացքով Վրաստանը չի միանա ԵՄ-ին. Էստոնիայի արտգործնախարար
OC Media Պարզ է, որ Վրաստանը իր ներկայիս ընթացքով չի միանա Եվրամիությանը, հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնան։ «Մենք ասել ենք, որ նոր ընտրությունների անցկացումը ճանապարհ է այս ճգնաժամից դուրս գալու և վստահությունը վերականգնելու համար: Եթե իշխանությունները շարունակեն բռնություն կիրառել, մենք պատրաստ ենք շարունակել պատժամիջոցների խստացումը, ներառյալ առանց վիզայի ռեժիմի չեղարկումը»,- ասել է Ցախնան՝ անդրադառնալով Վրաստանի ոստիկանության կողմից բողոքի ցույցերի ճնշմանը, որոնք սկսվել էին նոյեմբերի վերջին՝ կառավարության կողմից Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հայտը կասեցնելու որոշումից հետո: Այն ժամանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը ներկայիս գումարման խորհրդարանի «օրակարգում» չի լինի՝ հավելելով, որ կառավարությունը նույնպես կհրաժարվի ԵՄ-ի […]
-
2026-ի ընտրությունները՝ վեկտորի փոփոխության ուղերձով. զրույց Արամ Սարգսյանի հետ
«Հենց այս պահից պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալ, ես քաղաքական վեկտորի փոփոխության կողմնակից եմ»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում։ Նա անդրադառնում է «Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության մեկնարկի» գործընթացի դրական և ռիսկային կողմերին, ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններին։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության իր տեսլականն Արամ Սարգսյանը դիտարկում է որպես 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հիմնական ուղերձ:
-
ԱՄՆ-ը չի հրաժարվելու փափուկ ուժից. Արման Գրիգորյան
Թեև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերակազմավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)՝ Վաշինգտոնը չի հրաժարվելու փափուկ ուժից։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։ Ըստ Գրիգորյանի՝ Վաշինգտոնի փափուկ ուժի խորհրդանիշը համարվող USAID-ն, թեև վերակազմավորվում է՝ ընդգրկվելով Պետդեպարտամենտի կազմում, դա դեռ չի նշանակում, որ ամերիկյան իշխանությունները հրաժարվում են այդ գործիքակազմից։ «Հնարավոր է՝ բյուջեն որոշ չափով կրճատվի կամ հիմնական ուղղություններում փոփոխություններ լինեն, բայց ԱՄՆ-ը փափուկ ուժից չի հրաժարվելու»,- նշել է նա։ Գրիգորյանի դիտարկմամբ՝ Թրամփը հաճախ իր քաղաքական մտադրությունները ձևակերպում է ոչ ավանդական կերպով, քանի որ նրա քաղաքական բառապաշարում գրեթե բացակայում են «միջազգային իրավունք», […]
-
Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել
Հայաստանի և Իտալիայի Պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ հանդիպել է փետրվարի 14-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտպանության նախարարներն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարը Հայաստանում ընդունել էր Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները: