Ադրբեջանը կրակել է ինժեներական աշխատանք անող հայկական տեխնիկայի ուղղությամբ, կուրուստներ չկան․ ՊՆ

Ադրբեջանը կրակել է ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական տեխնիկայի ուղղությամբ, կուրուստներ չկան։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է։