Արամ Առաջինը հանդիպել է Ջասթին Թրյուդոյի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։

«Կանադահայ համայնքը հզոր է և կենսունակ, և երբ այսօր կաթողիկոս Արամ Առաջինը և ես հանդիպեցինք, խոսեցինք այդ մասին։ Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- Թվիթերի իր էջում գրել է Թրյուդոն։

Մեկնաբանել