Համաշխարհային բանկը 2023-ին Հայաստանում կանխատեսում է 4,4 տոկոս տնտեսական աճ

Yerevan's Republic square. Photo by Karen Harutyunyan.

Համաշխարհային բանկը (ՀԲ) կանխատեսում է, որ 2023-ին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,4 տոկոս։ ՀԲ-ն նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացրել է 0,3 տոկոսային կետով։

Ըստ բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի՝ Հայաստանում տնտեսական աճը 2024-ի համար գնահատում է 4,8 տոկոս, իսկ 2025-ի համար՝ 5 տոկոս։

Զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4 տոկոս: Բանկը նախորդ կանխատեսման համաձայն 0,6 տոկոսով նվազեցրել է Ադրբեջանի համար կանխատեսումը՝ տնտեսական աճը 2023-ի համար գնահատելով 2,2 տոկոս: Վրաստանի դեպքում բանկն այս տարի կանխատեսում է 4,4 տոկոս տնտեսական աճ, Թուրքիայի դեպքում՝ 3,2 տոկոս, Իրանի դեպքում` 2,2 տոկոս։

Հայաստանի 2023-ի պետական բյուջեով նախատեսվում է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, իսկ ՀՀ կենտրոնական բանկն այս տարվա համար կանխատեսում է ՀՆԱ-ի 4,6 տոկոս աճ։