Samsung-ը Տոկիոյում հաղթել է Apple-ի դեմ դատը

Տոկիոյի դատարանը վճռել է, որ սմարթֆոնների հարավկորեական արտադրող Samsung-ը չի խախտել ամերիկյան Apple ընկերության պատենտներն իր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների արտադրության ժամանակ, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ երկու ընկերությունների միջև ծագած համանման վեճում Կալիֆոռնիայի դատարանը որոշում էր կայացրել Apple-ի օգտին` Samsung-ին պարտադրելով որպես փոխհատուցում վճարել $1 մլրդ:

Մեկնաբանել