Հունիսի 8-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ կողմերն ի թիվս այլ թեմաների, անդրադարձել են նաև Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացներին:
Բլինքենն ու Ֆիդանը պայմանավորվել են հանդիպել հնարավորինս սեղմ ժամկետում:
Նախօրեին՝ հունիսի 7-ին, Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։ Կողմերն պատրաստակամություն էին հայտնել շարունակելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքը։
Հունիսի 3-ին էլ կայացել էր երրորդ անգամ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին հաջորդել էր կառավարության նոր անդամների ներկայացումը։ Ըստ փոփոխությունների՝ արտգործնախարարի պաշտոնում Մևլութ Չավուշօղլուին փոխարինել էր ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը։