ԱՄՆ դեսպանն այցելել է Տեղ համայնք

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզի Տեղ համայնք, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպեց տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրեցին անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները: Դեսպանը նաև այցելեց Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես եղավ սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,- ասված է հայտարարությունում։

Ապրիլի 11-ին ադրբեջանական ստորաբաժանումները կրակ էր բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել էր չորս զոհ և վեց վիրավոր։

Մեկնաբանել