Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկացնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ իր առանձնատանը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մուսինյանը։