Ադրբեջանն Արցախում կրակել է գյուղաշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ

Ադրբեջանն Արցախում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի և հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից նշում են, որ հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանել