Ռոնալդու. Մենք հայտնվել ենք ամենաբարդ խմբում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կասկած չունի, որ իր թիմը հայտնվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ամենաբարդ խմբում, հաղորդում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալի» մրցակիցներն են լինելու «Մանչեսթեր Սիթին»,«Բորուսիան» ու «Այաքսը»:

«Մենք հայտնվել ենք ամենաբարդ ու մրցակցային խմբում: Բայց «Ռեալը» Իսպանիայի չեմպիոնն է ու պատրաստ է պայքարել ում հետ պատահի», — հայտարարել է Պորտուգալացին:

Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Ռեալի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն:

Մեկնաբանել