Փաշինյանը հանդիպել է Պուտինին, ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

«․․․ ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք»:

Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։

Մեկնաբանել