Փաշինյանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, հայտնում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

«2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը հունիսի 20-ին ժամը 10։00-ին հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան»,- ասված է հայտարարությունում։

2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։

Մեկնաբանել