Ժոզե Մոուրինյոն կրկին ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական ռեկորդն է սահմանում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Պորտուգալացի մասնագետը, նվաճելով Իսպանիայի սուպերգավաթը, դարձավ միակ մասնագետը, ում հաջողվել է հաղթել 4 եվրոպական երկրների սուպերգավաթներ: Նրան հաջողվել է հաղթել Իսպանիայի, Իտալիայի, Անգլիայի ու Պորտուգալիայի սուպերգավաթները համապատասխանաբար «Ռեալի», «Ինտերի», «Չելսիի»ու «Պորտուի» հետ:

Մարզիչներ, որ նվաճել են Եվրոպայի լավագույն 6 ֆուտբոլային երկրների սուպերգավաթները
Անուն Երկրները
Մոուրինյո Իսպանիա, Իտալիա, Անգլիա, Պորտուգալիա (4)
Անչելոտի Իտալիա, Անգլիա (2)
Բենիտես Իտալիա, Անգլիա (2)
Էրիկսոն Իտալիա, Պորտուգալիա (2)
Ուլիե Անգլիա, Ֆրանսիա (2)
Հայնկես Իսպանիա, Գերմանիա (2)
Բոբի Ռոբսոն Պորտուգալիա, Իսպանիա (2)
Կեյրուշ Պորտուգալիա, Իսպանիա (2)
Մանչինի Իտալիա, Անգլիա (2)