Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է․ ՔԿ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Նա նշել է, որ վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցնելու որոշում։ Հետապնդման կասեցման որոշումը կայացրել է դատախազը՝ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությամբ։

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ այն է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը։

Մեկնաբանել