Գլխավոր Լրահոս

ԿԲ նախագահը չի հերքում, որ ՀՀ բանկերն արգելափակում են ՌԴ-ից էլեկտրոնիկայի համար վճարումները

ԿԲ նախագահը չի հերքում, որ ՀՀ բանկերն արգելափակում են ՌԴ-ից էլեկտրոնիկայի համար վճարումները

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի հերքում, որ ՀՀ առևտրային բանկերը՝ այդ թվում արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված, արգելափակում են Ռուսաստանից էլեկտրոնիկայի համար վճարումները: 

Հունիսի 13-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մարտին Գալաստյանը նշեց, որ Կենտրոնական բանկը չի ուղղորդում առևտրային բանկերին կայացնել այս կամ այն որոշումը: 

«Կենտրոնական բանկն ուղղորդում է, որ բանկերն աշխատեն միջազգային լավագույն փորձին համահունչ: Բանկերն են կառավարում իրենց ռիսկերը: Գործողությունները, որոնք ուղղված են իրենց ռիսկերի կառավարմանը, կարող են հանգեցնել որոշակի կոնտրագենտների հետ հարաբերությունների խզման, որ դրանց հետ չաշխատեն կամ աշխատանքի պայմանները փոխվեն», - նշում է Գալստյանը՝ ըստ էության չհերքելով ռուսական «Կոմերսանտ» թերթի` ՀՀ բանկերի արգելափակումների վերաբերյալ հրապարակումը: 

Նրա խոսքով՝ նման որոշումներ բանկերը կարող են կայացնել այդ թվում միջազգային պատժամիջոցներով պայմանավորված: Դա կարող է լինել նաև կորեսպոնդենտ (միջնորդ) բանկերի դիրքորոշմամբ պայմանավորված: Գալստյանը, սակայն, դժվարացավ հստակ նշել՝ բանկային փոխանցումների արգելափակումները վերաբերում են միայն Ռուսաստանի՞ց կատարվող գործարքներին, թե՞ այդ ցանկում են նաև ՀՀ-ում գրանցված ռուսական կապիտալով ընկերությունները: Գալստյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ առևտրային բանկերը կառավարում են իրենց ռիսկերը. այստեղ խտրականություն ուղղակի չկա: 

Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր, որ հայկական բանկերը սկսել են արգելափակել Ռուսաստանից հեռահաղորդակցության սարքավորումների համար վճարումները:

«Հայկական, ղազախական և հոնկոնգյան բանկերը սկսել են արգելափակել ռուսական իրավաբանական անձանց համար սերվերների, միկրոսխեմաների, պրոցեսորների, տելեկոմ-սարքավորումների և էլեկտրոնիկայի այլ տեսակների համար ապրանքային անվանացանկով վճարումները»,- վկայակոչելով իր աղբյուրը՝ հաղորդել էր «Կոմերսանտը»:

Նշվում էր, որ դա կապված է ԱՄՆ պատժամիջոցների տասներորդ փաթեթի ներդրման հետ, որով սպառնում են ՌԴ-ի հետ համագործակցող բանկերին:

Արշալույս Մղդեսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում