Ռամիլ Սաֆարովը վերադարձել է Ադրբեջա՞ն. 1news.az-ի լուրը

Ադրբեջանական 1news.az կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը վերադարձել է Ադրբեջան: Ըստ 1news.az-ի՝ Ֆեյսբուքում հայտնվել է Սաֆարովի լուսանկարը Բաքվի օդանավակայանում: Կայքը նաև հաղորդում է, որ Սաֆարովի Ադրբեջան վերադառնալու մասին Թվիթերում գրել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին:

Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու մասին լուրերն ակտիվացել են վերջին շրջանում: Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ Հունգարիայի իշխանություններին կոչ են արել թույլ չտալ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ 2004թ. ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ընթացող ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում ընթացող մի դասընթացի ժամանակ հյուրանոցում գիշերը կացնահարել էր նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Մեկնաբանել