Արցախի պաշտպանության բանակը հաղորդում է, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմն Արցախում խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի։
«Հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։
ՊԲ-ն հայտնում է, որ հունիսի 14-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։