Ռունին չի վաճառվում

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է, որ ոչ մի գումարի դիմաց բաց չի թողնի Ուեյն Ռունիին, հաղորդում է The Sun-ը:

«Ուեյնը, առանց կասկածի, ՉԻ՛ վաճառվում, ու ոչ մի խոսակցություն Ռունիի ու նրա գործակալի հետ չի եղել: Նա երկարաժամկետ պայմանագիր ունի «Մանչեսթերի» հետ ու շատ կարևոր խաղացող է մեր թիմի համար:

Ուեյնը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով շատ վատ վնասվածք է ստացել, բայց նա դեռ վերադառնալու է»,- հայտարարել է «Յունայթեդի» գործադիր տնօրեն Դավիդ Գիլը:

Մեկնաբանել