Պապիկյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հունիսի 14-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին։

«Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել