Բերեզովսկին պարտվեց Աբրամովիչին բրիտանական դատարանում

Լոնդոնի Բարձր դատարանը մերժել է Բորիս Բերեզովսկիի՝ ֆուտբոլային «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի դեմ հայցի բավարարումը, հաղորդում է BBC-ն։

Բերեզովսկին վստահեցնում էր, որ 2000-ական թվականների սկզբին Աբրամովիչն իրեն ստիպել է իջեցված գներով վաճառել մի շարք ակտիվներ։ Հայցվորը պահանջում էր Աբրամովիչից գանձել մոտ $6 մլրդ։

Բորիս Բերեզովսկին «Չելսիի» սեփականատիրոջը մեղադրում էր վստահության ու գործարքների խախտման մեջ․ նրա խոսքով՝ Աբրամովիչն իրեն ստիպել է վաճառել մասնաբաժինը «Սիբնեֆտ» նավթային ընկերությունում «իրական արժեքից ցածր գնով»։ Հայցում շոշափվում էր նաև «Ռուսալ» ընկերությունը։

Ռոման Աբրամովիչը վստահեցնում է, որ Բերեզովսկին երբեք մասնաբաժին չի ունեցել այդ ընկերություններում։

Մեկնաբանել