«Ակօսի» գլխավոր խմբագիրը՝ Սիրիայում անցկացրած օրերի մասին

Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր ստամբուլահայ Ռոբեր Քոփթաշն Հալեպում անցած շաբաթ անցկացրած օրերի մասին պատմել է թուրքական Haberturk-ին:

Լրագրողի հարցին, թե ինչ դեր է խաղացել նրա թուրքահայ լինելը, Քոփթաշը պատասխանել է, որ օդանավակայանում զինվորները նրան կանգնեցրել են և պահանջել անձանագիրը, սակայն երբ իմացել են, որ հայ է, ազատ են արձակել:
Խոսելով Սիրիայում հայ համայնքի մասին՝ նա ասել է, որ այժմ Սիրիայում ապրող մոտ 60 հազ. հայերից 5 հազ-ը մեկնել է Հայաստան: Քոփթաշի խոսքով՝ Հայաստան են մեկնում սիրիահայերի համեմատաբար հարուստ խավը, և մեծ մասը գնում է ժամանակավոր՝ սպասելով իրավիճակի կայունացմանը: Նրա կարծիքով՝ սիրիահայերի մեծ մասը չի լքի Սիրիան՝ սոցիալական և հոգեբանական տարբեր պայմանների պատճառով:

Խոսելով ապստամբների մասին՝ «Ակօսի» խմբագիրը նշել է, որ Հալեպի մի շարք շրջաններ ապստամբների ձեռքում են, և կռիվները շարունակվում են:

Մեկնաբանել