Հոգեհանգիստ Սիրիայում զոհված հայերի համար

Սեպտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Ս. Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների և հավատակիցների համար, հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել