Գաբրիել Սարգսյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին. Ստամբուլ 2012

40-րդ շախմատային օլիմպիադայում, որն այս օրերին ընթանում է Ստամբուլում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ֆիլիպինների հավաքականի հետ։ Քիչ առաջ ավարտվել է այս հանդիպման առաջին պարտիան։ 4-րդ տախտակի վրա Գաբրիել Սարգսյանըն 25-րդ քայլում պարտության է մատնել Օլիվեր Դիմաքիլինգին։

Ֆիլիպիններ – Հայաստան հանդիպման մյուս պարտիաներում առավելությունը մեր մարզիկների կողմն է կամ ընթանում է հավասար պայքար։

Մեկնաբանել