Հովիկ Աբրահամյանն անորոշ ժամկետով հետաձգել է Հունգարիա այցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անորոշ ժամկետով հետաձգել է այս տարվա սեպտեմբերի վերջին Հունգարիայի խորհրդարանի նախագահի հրավերով այդ երկիր նախատեսված պաշտոնական այցը` նկատի ունենալով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան էքստրադիցիայի (արտահանձնման) ենթարկելու փաստը. տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել