Հայաստանի հավաքականը պարտվում է Ադրբեջանին. Օլիմպիադա, կանայք

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիդայի 4-րդ տուրում քիչ առաջ Հայաստան – Ադրբեջան մրցավեճում ավարտվեց վերջին պարտիան: Ցավոք, Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով պարտություն կրեց Զեյնաբ Մամեդյարովայից և ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 2.5:1.5` հօգուտ ադրբեջանուհիների: Մինչ այդ պարտություն էր կրել նաև այս մրցաշարում չափազանց անհաջող ելույթ ունեցող Լիլիթ Գալոյանը: 2-րդ խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանը հաղթել էր, իսկ 4-րդի վրա Մարիա Կուրսովան ոչ-ոքի էր խաղացել:

Ադրբեջան վարկ. 2.5։1.5 Հայաստան վարկ.
Զեյնաբ Մամեդյարովա 2285 1:0 Էլինա Դանիելյան 2476
Լիլիթ Մկրտչյան 2454 1:0 Գուլնար Մամադովա 2324
Թուրքան Մամեդյարովա 2245 1:0 Լիլիթ Գալոյան 2349
Մարիա Կուրսովա 2338 0.5:0.5 Քայալա Իսքանդարովա 2205

Մեկնաբանել