Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ

Հայաստանի հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին, 2-ին ամենուրեք, 3-ին արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 1-2-ը աստիճանաբար կնվազի գիշերը 3-5, ցերեկը 4-6 աստիճանով:

Երևանում` սեպտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Սեպտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել