Ֆուտբոլային մեծ առուծախն ավարտվեց

Երեկ ուշ երեկոյան իրականացվեցին վերջին տրանսֆերները և եվրոպական երկրների մեծ մասը փակեցին տրանսֆերային պատուհանը։ Հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն իրականացվեցին տասնյակ տեղափոխություններ, որոշ տրանսֆերների գինը հասավ տասնյակ միլիոնավոր եվրոների։ Տեղեկացնենք, որ տրանսֆերային պատուհանը չի փակվել միայն Ֆրանսիայում (սեպտեմբերի 4), և Ռուսաստանում (սեպտեմբերի 6)։ Հաջորդ անգամ թիմերը կարող են տեղափոխություններ իրականացնել ձմեռային պատուհանի ժամանակ՝ հունվարի 1-31-ը։