ԱՄՆ-ն իր հիասթափությունն է հայտնել Ադրբեջանին և բացատրություն պահանջել Հունգարիայից

Սպիտակ տակ խոսնակ Թոմմի Վիետորն այսօր հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը խորապես մտահոգել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային. այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից:

«Ռամիլ Սաֆարովը խոստովանել է, որ 2004 թ.-ին Բուդապեշտում սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին և այդ դաժան հանցագործության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել Հունգարիայի դատարանի կողմից:

Մենք Ադրբեջանի իշխանություններին հայտնել ենք մեր հիասթափությունը` Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ: Այդ արարքը հակադիր է տարածաշրջանում լարվածության թուլացման և հաշտեցման համար գործադրվող ջանքերին: Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման առումով ԱՄՆ-ը նաև բացատրություն է պահանջել Հունգարիայից»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել