Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը՝ սեպտեմբերի 2-ին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Այդ նպատակով Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ: