Ռեալում սպառնում են պատժել Կակային

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարող է պատժամիջոցներ կիրառել թիմի բրազիլացի կիսապաշտպան Կակայի նկատմամբ։ Խնդիրն առաջացել է կատալոնական «Բարսելոնայի» հետ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության ժամանակ ֆուտբոլիստի պահվածքի հետևանքով։ Խաղից հետո (մադրիդցիները երկու խաղերի արդյունքում նվաճել էին այդ պատվավոր տիտղոսը) Կական հրաժարվել էր նկարահանվել գավաթով և չէր տոնել դրա նվաճումը թիմի հետ։

Խաղից հետո Կական ասել էր․ «Ես տրամադրություն չունեմ նկարահանվելու համար՝ հաշվի առնելով այն, թե ինչպես է թիմը վարվում ինձ հետ»։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Մարզական գործընկեր SportArmenia.com