Դի Մատեոն և Սիմեոնեն` Ֆալկաոյի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունը (1:4):

«Մենք առաջին 20 րոպեներին երկու գոլ բաց թողեցինք: Դրանից հետո շատ դժվար էր կանգնեցնել մրցակցին: Մենք շատ ազատ տարածություններ էինք թողնում, իսկ Ֆալկաոյի պես ֆուտբոլիստի ներկայությամբ այդպես վարվել չի կարելի: Նա եվրոպական ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկն է: Նա դա ապացուցեց հիանալի խփած երկրորդ գոլով»,-մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Իր կարծիքն է հայտնել նաև հաղթղ թիմի մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ով նույնպես գովել է հանդիպման հերոս Ֆալկաոյին:

Մինչ առաջի գոլը մենք կարող էինք երկու անգամ հաջողության հասնել, բայց շատ գեղեցիկ բացեցինք հաշիվը: Մենք հոյակապ հանդիպում անցկացրինք: Խոսքեր չունեմ նկարագրելու Ֆալկաոյի գործողությունները: Նա միշտ ձգտում է առավելագույնի: Հուսով եմ Ֆալկաոն դեռ երկար տարիներ կուրախացնի «Ատլետիկոյին»: Վաղը Մադրիդի փողոցներում տոն կլինի, ինչն ինձ շատ է ուրախացնում»,- ասել է Սիմեոնեն։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել