Անձնական և մասնագիտական տոն` նախարարի ընտանիքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր՝ սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և ներկա գտնվել Գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը. տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից:

Նախարարը տիկնոջ հետ դպրոց էր ուղեկցել ավագ որդուն, ով այս դպրոցում առաջին դասարան է հաճախում: «Այսօր ինձ համար կրկնակի տոն է: Նախ որպես ծնող, ով իր որդուն առաջին անգամ բերել է դպրոց և, իհարկե, որպես կրթության և գիտության նախարար, ով բոլոր 400 հազար աշակերտների հետ միասին այսօր դպրոց է գնում»:

Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցականներին՝ նախարարը մաղթել է, որ բոլոր առաջին դասարանցիները սիրով հաճախեն դպրոց, արժևորեն կրթության նշանակությունը և դպրոցական 12 տարիները պատվով կարողանան անցնել:

ՀՀ ԿԳ նախարարը նաև նշել է, որ պետության համար կրթական ոլորտը գերակա է, իսկ դպրոցի խնդիրները առաջնային ուշադրության կենտրոնում են: Նշելով, որ վերջին տարիներեին հետևողական աշխատանք է կատարվել դպրոցների շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղությամբ` նախարարը միաժամանակ շեշտել է, որ շենքային պայմանների կարիքը առաջնային է հատկապես ավագ դպրոցներում:

Մեկնաբանել