Բողոքի ակցիա Լոս Անջելեսում

Հայկական երիտասարդական միութունը (Armenian Youth Federation – AYF) սեպտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Ադրբեջանի և Հունգարիայի հյուպատոսարանների առջև անց կկացնի բողոքի ակցիա (11766 Wilshire Blvd., Los Angeles, California 90025): Ակցիան անցկացվում է` արտահայտելու զայրույթը` կապված Հունգարիայի կառավարության որոշման հետ` սառնարյուն մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին ներում շնորհելու հետ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2004թ փետրվարի 19-ին, երբ Սաֆարովը դաժանաբար կացնահարել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: