ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 5-6-ը տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը Երևանում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: