Վլասով. Հարգում եմ Խորեն Գևորին, բայց նա հոգեկան խնդիրներ է ունեցել

2-րդ միջին քաշային կարգում հանդես եկող ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովը, ով սեպտեմբերի 8-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում ուժերը կչափի Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորի հետ, հայտարարել է, որ ամբողջությամբ պատրաստ է մարտին:

«Այսօր ավարտեցի վերջին սպարինգս: Բարձր եմ գնահատում առաջիկա մրցակցիս, բայց պետք է նկատել, որ նա նախկինում հոգեկան խնդիրներ է ունեցել:

Ես ամբողջությամբ պատրաստ եմ այդ մարտին: Նման մեծ միջոցառման մաս կազմելն աչքի ընկնելու հիանալի հնարավորություն է. այդ բռնցքամարտի երեկոն աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ հանդիսատես է ունենալու»,- Վլասովի խոսքերն է մեջբերում Allboxing-ը:

Հիշշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի գլխավոր մարտը կկայանա գերծանր քաշաին կարգում WBC տարբերակով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի և Մանուել Չառի միջև: Անմիջապես այդ մարտից առաջ ռինգ դուրս կգան Գևորն ու Վլասովը:

Մեկնաբանել