Մայորի կոչում` Սաֆարովին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը մայորի զինվորական կոչում է շնորհել քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին. այս մասին, ըստ «Թրենդ» լրատվական գործակալության, տեղեկացրել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Աբիևն ընդունել է Սաֆարովին, շնորհավորել հայրենիք վերադառնալու և երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանանալու կապակցությամբ, շնորհել նրան մայորի կոչում և «հաջողություններ մաղթել ռազմական ոլորտում հետագա գործունեության ընթացքում»։

Հիշեցնենք, որ լեյտենանտի կոչում ունեցող Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի դատարանում հայտարարել էր, որ միշտ ցանկացել է սպանել հայերին, և իրականացնելու է դա` որքան որ հնարավորություն ունենա: Իսկ երեկ իրեն շնորհավորող լրագրողների հետ զրույցում նա ասել էր, թե «կարծես նորից ծնված լինի», և հայտարարել. «Ես պատրաստ եմ շարունակել իմ զինվորական ծառայությունը»:

Մեկնաբանել