Հայաստանի 5 շախմատիստ` ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում

Այսօր ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարկվել է շախմատիստների վարկանշային նոր աղյուսակը։ Այն շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը։

Առաջին տասնյակում տեղի է ունեցել միայն երկու փոփոխություն․ ամերիկացի Հիկարի Նակամուրան, ով նախորդ ամիս զբաղեցնւմ էր 7-րդ հորզիոնականն, այժմ 5-րդն է, իսկ 5-րդ հորիզոնականում գտնվող Սերգեյ Կարյակինը նահանջել է երկու տեղով։

Հայ շախմատիստներից լավագույնը շարունակում է մնալ Լևոն Արոնյանը, ով երկրորդն է վարկանշային աղյուսակում։ Լավագույն հարյուրի մեջ Հայաստանը ներկայացված է 5 շախմատիստով։ Բացի Արոնյանից, այստեղ են նաև Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը։

1 (1) Մագնուս Կարլսեն Նորվեգիա  2843
2 (2) Լևոն Արոնյան Հայաստան  2816
3 (3) Վլադիմիր Կրամնիկ Ռուսաստան  2797
4 (4) Թեյմուր Ռաջաբով Ադրբեջան  2788
5 (7) Հիկարի Նակամուրա ԱՄՆ  2783
6 (6) Վիշվանաթհան Անանդ Հնդկաստան  2780
7 (5) Սերգեյ Կարյակին Ռուսաստան  2778
8 (8) Ֆաբիանո Կարուանա Իտալիա  2773
9(10) Վասիլի Իվանչուկ Ուկրաինա  2769
10(9) Ալեքսանդր Մորոզևիչ Ռուսաստան  2758
11(11) Ալեքսանդր Գրիշչուկ Ռուսաստան  2754
12(12) Վեսելին Թոփալով Բուլղարիա  2752
13(13) Պյոտր Սվիդլեր Ռուսաստան  2747
14(14) Գատա Կամսկի ԱՄՆ  2746
15(23) Հաո Վանգ Չինաստան  2742
41(46) Սերգեյ Մովսեսյան Հայաստան  2705
55(51) Գաբրիել Սարգսյան Հայաստան  2693
63(58) Վլադիմիր Հակոբյան Հայաստան  2687
98(90) Տիգրան Պետրոսյան Հայաստան  2657

Մարզական գործընկեր SportArmenia.com