Ծանրորդուհի Գրետա վարդանյանը նախավերջին տեղը զբաղեցրեց. Պարաօլիմպիկ խաղեր, Լոնդոն 2012

Լոնդոնում ընթացող Պարաօլիմպիկ խաղերում այսօր մեկնարկեց Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկը։ Ծանրորդ Գրետա Վարդանյանը ծանրություն հրելու վարժության կանանց մինչև 48կգ քաշային կարգի մրցումներում զբաղեցրեց նախավերջին՝ 7-րդ հորիզոնականը։ Այս ձևում Պարաօլիմպիկ խաղերի չեմպիոն հռչակվեց նիգերուհի Էսթեր Օյեման, ով սահմանեց աշխարհի ռեկորդ՝ հրելով 135կգ։ Երկրորդ տեղում ռուսաստանցի Օլեսյա Լաֆինան է, երրորդը՝ չինուհի Շահշան Շին։

Տեղեկացնենք նաև, որ երեկվա մրցումներից հետո Պարաօլիմպիական խաղերում մեդալների ընդհանուր հաշվարկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Չինաստանի հավաքականը՝ 34 մեդալ՝ 13 ոսկե, 10 արծաթե և 11 բրոնզե:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են ավստրալացիները՝ 7 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե, իսկ երրորդը՝ ուկրաինացիները՝ 6 ոսկե, 5 արծաթե, 5 բրոնզե: