Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի արդարադատության նախարարության կայքը. այժմ այնտեղ տեղադրված է Ռամիլ Սաֆարովի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ «Ինչպիսին հերոսներն են, այնպիսին էլ ազգն է» խորագրով նկարը: Այն համեմատում է երկու ազգային հերոսների անցած ուղին:
Այս պատկերն ուղեկցվում է հայազգի ռոք երգիչ Սերժ Թանգյանի ըմբոստ երգերից մեկով:
Նշենք, որ այսօր առավոտից չէր գործում նաև Ադրբեջանի նախագահի կայքը. հայ հաքերներն այնտեղ տեղադրել էին սպանված հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի լուսանկարը «Միշտ մեզ հետ» գրությամբ:
Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի` այսօր առավոտից դժվարությամբ են բացվում մի շարք հայկական կայքեր, կոտրված են` ադրբեջանականներ: Նրա բնորոշմամբ ընթանում է «Ddos պատերազմ»: