Լևոն Արոնյանն առաջ է մղում Հայաստանի հավաքականին. Հայաստան – Ուկրաինա` 1:0

Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2816) 5-րդ տուրում պարտության մատնեց Ուկրաինայի հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկին (2769) և առաջ մղեց Հայաստանի հավաքականին: Լևոնից 42 քայլ պահանջվեց ուժեղ մրցակցի նկատմամբ առավելության հասնելու համար:

Հայաստան – Ուկրաինա` 1:0: Ռուսլան Պոնոմարյով (2734) – Սերգեյ Մովսեսյան (2705), Վլադիմիր Հակոբյան (2687) – Անդրեյ Վոլոկիտին (2709) և Պավել Ելյանով (2693) – Գաբրիել Սարգսյան (2693) պարտիաները դեռ չեն ավարտվել:

Մարզական գործընկեր SportArmenia.com