Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ հաղթանակն է տանում. Ստամբուլ 2012

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին (3), որ թիմային վարկանիշով զիջում է միայն 2 հավաքականի` Ռուսաստանին (1) և Ուկրաինային (2), 2.5:1.5 հաշվով առավելության հասավ վերջինիս նկատմամբ և 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Առաջին խաղատախտակի վրա 40-րդ Օլիմպիադայի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտության մատնեց Ուկրաինայի հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկին, իսկ մյուս 3 տախտակների վրա մեր շախմատիստները` Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը, կարողացան ոչ-ոքի խաղալ և ապահովել Հայաստանի հավաքականի շատ կարևոր հաղթանակը:

Հաջորդ տուրում մեր տղաներն ուժերը կչափեն մյուս հիմնական մրցակցի` Ռուսաստանի ընտրանու հետ, որը նույն` 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Հունգարիային և կրկին իր ակտիվում 5 հաղթանակ ունի: Մյուս բոլոր հավաքականներն արդեն միավորներ են կորցրել:

ArmeniaՀայաստան վարկ. 2.5-1.5 UkraineՈւկրաինա վարկ.
Լևոն Արոնյան 2816 1:0 Վասիլի Իսվանչուկ 2769
Սերգեյ Մովսեսյան 2698 0.5:0.5 Ռուսլան Պոնոմարյով 2734
Վլադիմիր Հակոբյան 2687 0.5:0.5 Անդրեյ Վոլոկիտին 2709
Գաբրիել Սարգսյան 2693 0.5:0.5 Պավել Ելյանով 2693

Մեկնաբանել