Հայ շախմատիստուհիները նույնպես հաղթեցին. Ստամբուլ 2012

Ստամբուլում ընթացող 40-րդ շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը երկու անընդմեջ պարտություններից հետո կարողացավ տոնել առաջին հաղթանակը՝ 2.5։1.5 և այս պահին ունի 6 միավոր։ 5-րդ տուրում մեր հավաքականի մրցակիցն Անգլիայի կանանց հավաքականն էր։ Հայաստանի շախմատիստուհիներից այսօր մեկական միավոր վաստակեցին Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը, ոչ-ոքի խաղաց Մարիա Կուրսովան, իսկ Աննա Հայրապետյանը սպիտակներով պարտություն կրեց։

Անգլիա վարկ. 1.5։2.5 ArmeniaՀայաստան վարկ.
Անյա Քորկ 2254 0-1 Էլինա Դանիելյան 2476
Սրա Հեգարթի 2120 0-1 Լիլիթ Մկրտչյան 2454
Սաբրինա Չևանես 2090 0.5-0.5 Մարիա Կուրսովա 2338
Քանվալ Բհատիա 2103  1-0 Աննա Հայրապետյան 2203

Մարզական գործընկեր SportArmenia.com