Գիլը հաղթում է Շտուրմին և կարող է դառնալ Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը

Այս գիշեր Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքի Koenig Pilsener մարզահամալիրում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մարտում WBA տարբերակով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմն անակնկալ պարտություն է կրել IBF տարբերակով աշխարհի չեմպիոն Դանիել Գիլից: Մարտը տևել է 12 ռաունդ, մրցավարներից մեկը 116:112 հաշվով հաղթանակը շնորհել է գերմանացուն, մյուս 2-ը նույն հաշվով առավելությունը տվել են ավստրալացուն, ինչը նշանակում է, որ Գիլը միավորեց IBF և WBA տարբերակներով աշխարհի չեմպիոնական գոտիները:

Հիշեցնենք, որ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը WBO տարբերակով չեմպիոնական գոտին նվաճելուց հետո հայտարարել էր, որ ցանկանում է դեկտեմբերի 15-ին մենամարտել Շտուրմ – Գիլ մարտի հաղթողի հետ, որից հետո Շտուրմը, ժամանակից առաջ անցնելով, քննադատել էր Արթուրին: Թեև մասնագետներն ու բուքմեյքերները նույնպես Շտուրմ – Գիլ մարտի բացահայտ ֆավորիտ էին համարում սերբիական ծագումով գերմանացուն:

Հուսանք, որ Գիլը չի հրաժարվի մենամարտել Աբրահամի հետ և մեր մարզիկը հնարավորություն կստանա համալրել չեմպիոնական գոտիները:

Մարզական գործընկեր SportArmenia.com