Կրասնոդարը պարտվեց ԲԿՄԱ-ին. Յուրա Մովսիսյանը խաղաց առանց փոխարինման

Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Կրասնոդարը» նվազագույն հաշվով պարտություն կրեց ԲԿՄԱ-ից: Հանդիպման 59-րդ րոպեին միակ գոլը խփեց «բանակայինների» նիգերիացի լեգիոներ Ահմեդ Մուսան:

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և ամենաակտիվն էր իր թիմի կազմում, սակայն ոչ մի կերպ չկարողացավ օգնել իր թիմին խուսափել պարտությունից:

Այժմ Սլավոլյուբ Մուսլինի սաներն իրենց ակտիվում ունեն 8 միավոր և ընթանում են մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում, իսկ ԲԿՄԱ-ն վաստակած 15 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական:

Մարզական գործընկեր SportArmenia.com