Արազ Օզբիլիսը հիասքանչ գոլով հաղթանակ պարգևեց Կուբանին (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել էր Կրասնոդարի «Կուբանին»:

Այս խաղի հայտացուցակից բացակայում էր Ռոման Բերեզովսկու անունը: «Կուբանի» հայերը մասնակցեցին խաղին: Մարկոս Պիզելլին դաշտ դուրս եկավ առաջին իսկ րոպեներից ու խաղաց 72 րոպե: Արազ Օզբիլիսը խաղը սկսեց պահեստայինների նստարանից ու փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի ընթացքում:

Դինամոն բացեց խաղի հաշիվը, բայց կրասնոդարցիները կարողացան կամային որակներ ցույց տալ: Խաղավերջում Օզբիլիսը կարող էր հաղթանակ բերել իր թիմին, բայց լավ գործեց դարպասապահ Անտոն Շունինը: Սակայն 93-րդ րոպեին Օզբիլիսը կրկին փորձեց, ու այս անգամ՝ ԳՈԼ: Նրա հարվածն անկասելի էր:

Դինամո – Կուբան 1-2
Գոլերը՝ 1-0, Նոբոա (45′), 1-1, Ֆիդլեր (65′), 1-2, Օզբիլիս (90+3′)

Մարզական գործընկեր SportArmenia.com

http://youtu.be/yo_1SySdnLs