Երդվում եմ, բառեր չկան, միայն էմոցիաներ. Սուրեն Մկրտչյան

«Կուբանի» գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը բավականին էմոցիոնալ հաղորդագրություն է թողել Twitter-ի իր էջում` «Դինամոյի» նկատմամբ իր թիմի տոնած հաղթանակից հետո (2:1):

Հիշեցնենք, որ Կրասնոդարի թիմը միայն 93-րդ րոպեին հաղթանակ կորզեց` Արազ Օզբիլիսի խփած գոլի շնորհիվ:

«Երդվում եմ, բառեր չկան, միայն էմոցիաներ, աչքերս արցունքներ են լցվում: Անչափ ուրախ եմ մեր երկրպագուների ու տղաների համար: Նրանք ապացուցեցին, որ մենք հիանալի թիմ ունենք»,-գրել է Մկրտչյանը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել